AM
10 Մայիս 2011 - 09:34 AMT

ՀԿԵՈւ-ն որոշել է շտկել աշխատանքի անվտանգության նորմերի խախտումները և թերությունները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում մայիսի 10-ից մեկնարկեց Աշխատանքի անվտանգության ապահովման միամսյակը: Միջոցառումն իրականացվում է գարնանային զննման ժամանակ աշխատանքի անվտանգության ապահովության նորմերի թերությունների և խախտումների բացահայտման պատճառով: Միամսյակի ժամանակ կանցնեն աշխատանքի անվտանգության ամենօրյա ստուգումներ, անվտանգության նորմերի կատարման ստուգումներ, կիրականացվեն չնախատեսված հրահանգներ, ինչպես նաև չնախատեսված ստուգումներ:

Ամեն շաբաթ սելեկտորային խորհրդակցություն է անցնելու ՀԿԵՈւ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի մոտ:

Խախտումներ թույլ տված ստորաբաժանումների պետերը կենթարկվեն կարգապահական պատասխանատվության՝ մինչև զբաղեցրած պաշտոնից ազատումը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: