Մայիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 372 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372 դրամ:
Մայիսի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 372.46 դրամ` մայիսի 6-ի համեմատ նվազելով 0.38 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 534.96 դրամ` նվազելով 6.63 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն անփոփոխ է մնացել` 13.43 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






