Մայիսի 7-ից Քանաքեռ-Զեյթուն համայնքում գործում է «Ucom» ընկերության նոր սպասարկման կենտրոնը, որը տեղակայված է Պ. Սևակի 90 հասցեում:
Նոր սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Այստեղ հնարավոր է ստանալ ցանկացած ինֆորմացիա տրամադրվող ծառայությունների մասին, բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումներ Ucom-ի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ձեռք բերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները:
Նոր մասնաճյուղը տեղակայված է Քանաքեռ-Զեյթուն համայնքի առավել բանուկ հատվածում` նպատակ ունենալով առավել հասանելի և այցելության համար հարմարավետ լինել բաժանորդներին համար:
Նշենք, որ նորաբաց սպասարկման կենտրոնը հանդիսանում է «Ucom» ընկերության թվով 6-րդ սպասարկման կենտրոնը:






