AM
10 Մայիս 2011 - 14:23 AMT

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի երկրորդ թողարկումն ընդգրկվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» ցուցակում

Մայիսի 11-ից «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի B ցուցակում:

Ինչպես նշվում է բորսայի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ընկերության բաժնետոմսերի այս թողարկումը ընդգրկում է 1 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1,4 մլն բաժնետոմս: Այսպիսով շուկայում շրջանառվելու է թվով 7,362,074 «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմս:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը:

2009 թվականի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրեց արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը: