«Ստանդարտ Դիագնոզ» ՍՊԸ-ի լաբորատորիայում, որը Հայաստանում գործում է 2010-ից, վերջերս տեղական նրբերշիկների փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ: Այդ մասին մայիսի 11-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հաղորդել է մասնավոր լաբորատորիայի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը:
Ինչ վերաբերվում է մսին և այլ մսամթերքներին, ապա նման միկրոօրգանիզմներ դրանց մեջ չեն հայտնաբերվել: Մեհրաբյանը նաև հաղորդել է, որ գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել Թուրքիայից ներկրված լոլիկներում, մանկական սնունդի մեջ և կաթնամթերքում:
Նրա խոսքերով, լաբորատորիա կարող է դիմել ցանկացած մարդ, մեկ փորձաքննության արժեքը կազմում է 22 հազար դրամ:






