AM
11 May 2011 - 12:53 AMT

Մայիսի 13-ին կկայանա «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը

Մայիսի 13-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում տեղի կունենա «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը:

Ծրագիրը նպատակ ունի լրացնել ՀՀ աշխատաշուկայում «Էլեկտրոնային բիզնես»-ի մասնագետների ներկայումս նկատվող պակասը, ընդլայնել գործող կազմակերպությունների ասպարեզը և խթանել էլեկտրոնային բիզնեսով զբաղվող նոր ընկերությունների ստեղծումը:

Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա» միջազգային համալսարանի (ԵՄՀ), Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի, Բարսելոնում, Ժնեւում եւ Մյունխենում գործող Եվրոպական համալսարանի հետ համատեղ և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում կներկայացվի . «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագիրը, Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն տնտեսության ստեղծման մարտահրավերները ՀՀ-ում և կքննարկվի համալսարանական «բիզնես ինկուբատոր» նախագիծը։

Շնորհանդեսին ներկա կգտնվեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը, «Այքոն Քոմունիքեյշնս» ընկերության գործադիր տնօրեն Ռաֆֆի Կասսարջյանը, ԱՊԱԳԱ Թեքնոլոջիս ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը, Նորք Տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը, պետական ու մասնավոր հատվածը ներկայացնող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: