07.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱԺ պատգամավոր, Հայաստանի բաշխիչ էներգացանացերի սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ Սեյրան Ավագյանն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ տված հարցազրույցում հայտարարել է , որ վերջին շրջանում հանձնաժողովը «տեխնիկական պատճառներով» նիստեր չի անցկացրել:
Պ-ն Ավագյանը նշել է, որ ներկայումս հանձնաժողովի իրավական խորհրդատուներն աշխատում են մրցութային պայմանագրի երկրորդ տարբերակի վրա: Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի 4 բաշխիչ էներգացանցերի գնմանը շարունակում են հավակնել ամերիկյան AES Silk Road ընկերությունը, իսպանական Union Fenosa-ն եւ շվեցարա – շվեդական ABB կոնցեռնը: –0–