Մեծ հաղթանակների տոների կապակցությամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ավանդատուների համար հայտարարում է «ՎՏԲ-Հաղթանակ» աննախադեպ ակցիայի մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Մայիսի 9-ից հուլիսի 9-ը ներդնելով դրամային ավանդ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղում` հաճախորդը կստանա լավագույն տոկոսային առաջարկը` մինչև 13% տարեկան տոկոսադրույք:
Ակցիայի ժամանակահատվածում ավանդատուների համար գործում են հետևյալ պայմանները`ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 50.000 ՀՀ դրամ; ավանդը ներդրվում է երկուսից մինչև վեց ամիս ժամկետով մինչև 13% տարեկան տոկոսադրույքով; բոլոր ավանդատուները ստանում են նվեր VISA Int. վճարային համակարգի պլաստիկ քարտ վարկային սահմանաչափով:
«ՎՏԲ-Հաղթանակ» ակցիայի առավելությունը կայանում է նրանում, որ ավանդատուները հնարավորություն են ստանում կարճ ժամանակահատվածում ստանալ նշանակալի եկամուտ:
2011թ. մայիսի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրաված ավանդների ծավալը կազմում է 62,150 մլրդ ՀՀ դրամ, որից 30,412 մլրդ ՀՀ դրամը ֆիզիկական անձանց ավանդներն են:






