Հայաստանի կառավարությունը մայիսի 12-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սեյշելյան Կղզիների Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին առաջարկը:
Կանոնակարգելով պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը` համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունենում պետությունների կողմից իրականացվող ամբողջ արտաքին տնտեսական քաղաքականության վրա:






