AM
12 Մայիս 2011 - 12:33 AMT

2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սպասարկվել է գազասպառող բաժանորդների 91,1 տոկոսը

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2011 թվականի առաջին եռամսյակում փաստացի սպասարկել է 282 085 բաժանորդ՝ նախատեսված 309 701-ի դիմաց կամ սպասարկված բաժանորդների 91,1 տոկոսը:

36 126 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 97 138 ակտ, հաղորդում է «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: