WordPress-ի վերջին տարբերակը՝ WordPress 3.2 Beta 1-ը այժմ հասանելի է բեռնելու համար։
Նոր թողարկված Beta 1 տարբերակը իր հետ բերում է նոր փոփոխություններ՝ ներառելով նոր theme, նոր ամբողջական էկրանով composing ռեժիմ և այլ նորություններ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։
Սակայն WordPress 3.2-ը այլևս չի ճանաչի Internet Explorer 6-ը։
Beta-ն խոստանում է ավելի օգտակար ադմին-bar և բրաուզերի թարմացումների մասին զգուշացումներ (notifications). WordPress 3.2 –ի default theme-ը «Twenty Eleven»-նն է։ Այն հնարավորություն է տալիս պտտել header-ի նկարները.