AM
13 Մայիս 2011 - 12:14 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Մայիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 41,887,559 ԱՄՆ դոլար 371.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 50,069,184 ԱՄՆ դոլար 372.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 374.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 34.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

.