Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Օրենքում կարևոր փոփոխություններ են մտցված, որոնք վերաբերվում են գերիշխող դիրքի չարաշահմանը և հակամրցակցային համաձայնություններին:Նոր օրենսդրությամբ գերիշխող դիրքի չարաշահում նկատելու դեպքում բացի ֆինանսական տուգանքներից հօգուտ պետբյուջեի կարող է գանձվել ողջ գերշահույթը՝ ստացված գների անհիմն բարձրացման արդյունքում: Հանձնաժողովի աշխատանքում օգտագործվելու են ոչ միայն քանակական, այլ նաև որակական չափանիշներ: Գերիշխող սուբյեկտ է համարվում այն սուբյեկտը, որի տեսակարար կշիռը շուկայում գերազանցում է 1/3-ը:
Կարևոր է նաև այն, նոր օրենսդրական շտկումների համաձայն վարչական վարույթ հարուցելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը չի կարող լուծարվել առանց ՏՄՊՊՀ թույլտվության, որն արդեն նրա նկատմամբ վարչական վարույթ է սկսել:
ՏՄՊՊՀ նիստում Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին և լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին:






