«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն լավատեսությամբ է նայում դեպի ապագան և մտադիր է մինչև 2011թ. տարեվերջ ավելացնել շահույթի ցուցանիշները չորս անգամ, մայիսի 18-ին ՀՀ-ում բանկի 5-ամյա ներկայությանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է բանկի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսևը: «Մենք հուսով ենք, որ տեմպերը չենք նվազեցնի, այլ միայն կավելացնենք»,-ասել է նա: Միաժամանակ բանկը վարկային պորտֆելի 25-30 տոկոս աճ կապահովի և հաճախորդների բազա մինչ ընթացիկ տարվա ավարտը:
Ինչ վերաբերում է 2011թ. հիմնական խնդրին, ապա «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հավելել է, որ բանկը կշարունակի զարգացնել մանրածախ բիզնեսը, չանտեսելով նաև կորպորատիվ հատվածը: Ըստ նրա, բանկը սպասարակում է շուրջ 6000 իրավաբանական անձանց: Գլխավոր տնօրենը հայտնել է նաև, որ բանկի ծառայություններից են օգտվում երկրի 150 խոշորագույն ընկերությունները, այդ թվում շուրջ 30 ընկերություն ռուսական կապիտալով:
Բանկի զուտ եկամուտը առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 1,3 մլրդ դրամ, ուստի այդ ցուցանիշով բանկը 3-րդ տեղում է ՀՀ բանկային համակարգում, վարկային պորտֆելն աճել է 14,8 տոկոսով և հասել է 99,4 մլրդ դրամով, հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 64,8 մլրդ դրամ, ֆիզիկակակն անձանցից ներգրավված միջոցների ծավալն աճել է 6 տոկոսով նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ և կազմել է 38,7 մլրդ դրամ, օպերացիոն գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 2,9 մլրդ դրամ:






