Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կարգադրող Դոմինիկ Սթրոսս-Քանը հեռացել է ԱՄՀ նախագահի պաշտոնից: Այդ մասին ասվում է Սթրոսս-Քանի` կազմակերպության կենտրոնական գրասենյակ ուղարկված նամակում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նամակում Սթրոսս-Քանը հերքել է նաև իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Նրա խոսքով, հեռանալու մասին որոշումն ընդունվել է կազմակերպությանը պաշտպանելու համար, որին նա իր կյանքի երկար տարիներ է նվիրել: «Այժմ ես իմ բոլոր ուժերն ուղղում եմ իմ անմեղությունն ապացուցելու գործին»,- հայտնել է ԱՄՀ նախագահը:
Դոմինիկ Սթրոսս-Քանն ամերիկյան բանտում է գտնվում: Նրան կասկածում են Նյու Յորքիմ Sofitel հյուրանոցում սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ:
Սթրոսս-Քանի փաստաբանները պնդում են, որ սպասուհու ցուցմունքները ստահոդ են, իսկ ԱՄՀ նախագահը, իբր, ալիբի ունի:






