Տեսաչատերի բջջային ամենահայտնի պլատֆորմներից մեկը՝ Qik-ը, թողարկել է իր ծրագրի նոր տարբերակը Android-ով աշխատող Samsung հեռախոսների համար՝ «Qik for Samsung»-ը:
Այս ծրագիրն օգտագործողներին հնարավորություն է տալիս ոչ միայն օնլայն տեսազանգ կատարել, այլև կիսել (share) և որպես էլ.նամակ ուղարկել դրանք ընկերներին:
«Qik for Samsung»-ը պարունակում է օնլայն տեսազանգ 3G, 4G և Wi-Fi ինտերնետ կապերի դեպքում, տեսազանգ Android-ով և iOS-ով աշխատող բջջայինների միջև, հոլովակներ անվճար ուղարկելու հնարավորութուն (անվճար մինչև 2011-ի հունիսը), ընկերների հոլովակների Feed, ավտոմատ տեսնելու հնարավորություն, թե ով է ընկերներից այդ պահին հասանելի տեսազանգի համար, հոլովակները կիսելու հնարավորություն Facebook-ում, Twitter-ում և այլ սոց. ցանցերում և այլն:
«Qik for Samsung»-ը անվճար կարելի է բեռնել Android Market-ից, ծրագրի ծավալն է 3,8 MB: