Գիտության ոլորտի ֆինանսավորումը Հայաստանում չի կարելի բավարար համարել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը: Ըստ նրա, հարկավոևր է ավելացնել ոլորտի ֆինանսավորումը, որպեսզի այն գոնե շարունակի գոյատևել: Նա նշել է, որ այսօր երիտասարդ գիտնականների աշխատավարձը կազմում է 35 000 դրամ: «Նույնիսկ եթե նրանց աշխատավարձը բարձրանա 10-20 տոկոսով, միևնույն է դա բավարար չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ գիտնականների աշխատավարձը պետք է համապատասխանի Հայաստանի միջին աշխատավարձի չափին՝ այսինքին լինի 100 000 դրամից ոչ պակաս:
Իր հերթին ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ասել է, որ չի կարելի կենտրոնանալ միայն ֆինանսավորման վրա: Ըստ նրա, վերջին տարիներին կարևոր քայլեր են արվել բարելավելու համար գիտության ոլորտը՝ նման քայլերից մեկը Գիտության ազգային կոմիտեի ստեղծումն էր: «Կոմիտեի գործունեության շնորհիվ ստորագրվում են բազմաթիվ համաձայնագրեր, որոնք մեզ նոր ռեսուրսներ են տալիս»,-նշել է նա: