AM
19 Մայիս 2011 - 13:00 AMT

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով «Յունիբանկ»-ն առաջատար դիրքում է

2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Յունիբանկ»-ը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով և ֆինանսական միջոցների կայունության ցուցանիշով, պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը Բանկում առամսյակի ընթացքում աճել է 7.2 տոկոսվ և 2011թ. մարտի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 46.6 մլրդ դրամ: «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 69.6 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորություններինը` 13.8 մլրդ դրամ: Դրա հետ մեկտեղ, «Յունիբանկ»-ն արձանագրել է ժամկետային ավանդների եռամսյակային ամենամեծ աճը` 11.1 տոկոս: Արմինֆո գործակալության տվյալների համաձայն, «Յունիբանկ»-ն առաջատար դիրք է զբաղեցնում նաև ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժնով` 72.5 տոկոս:

Ներկա դրությամբ «Յունիբանկ»-ը ֆիզիկական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ /»Մուլթիարժութային», «Կապիտալ+», «Համալրվող», «Շահավետ+», «Grand Prix», «Հարմարավետ»/, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել միջոցների կուտակման և պահպանման ամենաարդյունավետ տարբերակը: Մասնավորապես, ավանդի տեսակից ելնելով, հաճախորդը կարող է համալրել կամ մասնակի հետ կանչել ավանդադրված գումարը, օգտվել մուլթիարժութային կամ տոկոսների կապիտալիզացման ռեժիմից, մասնակցել արժեքավոր նվերների խաղարկությանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: