AM
20 Մայիս 2011 - 09:40 AMT

2011-ի ապրիլին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է 19.1 տոկոսով

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2011-ի ապրիլին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 449.4 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 19.1 տոկոսով: Միաժամանակ, ապրիլին մարտի համեմատ այդ ցուցանիշի աճը կազմել է 2.9 տոկոս:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 121 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 13.5 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 116.6 մլն դոլար` կրճատվելով 0.1 տոկոսով: