ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահի և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները։ Տեղեկանալով, որ պետական կառավարման մարմիններից առայժմ միայն ՀՀ կառավարության աշխատակազմն է բացառել կանխիկ գործարքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ անկանխիկ գործառույթներ իրականացնելիս որևէ խնդիր չի առաջանում ո՛չ գործուղումների, ո՛չ գնումների, ո՛չ էլ ներկայացուցչական ծախսերի առումով։ Վարչապետը ֆինանսների նախարարությունից պահանջել է բացատրություններ ներկայացնել կանխիկ գործարք կատարող գերատեսչությունների վերաբերյալ և հասնել այն բանին, որ պետական միջոցներով նման գործարքներ չկատարվեն։






