Playboy ամսագիրը հայտարարել է նոր՝ iPlayboy վեբ-բաժանորդագրում ծառայության մասին iPad օգտագործողների համար: Այս մասին գրում է TechCrunch-ը։
Շնորհիվ այս վճարովի ծառայության յուրաքանչյուր iPad օգտագործող կարող է հանգիստ թերթել, որոնումներ կատարել ամսագրի բոլոր հին և նոր համարներում (սկսած Մերլին Մոնրոյի նկարներից մինչ այժմյան Playboy աստղերի) իր iPad-ով։
Ծառայության ամսական վճարը կազմում է 8 դոլար, 1 տարով բաժանորդագրվելու դեպքում՝ 60 դոլար, իսկ 2 տարով՝ 100 դոլար։