«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է 2011-2012 թթ. ուսանողների ստաժավորման` «3-րդ սերունդ» ծրագրի մեկնարկի մասին:«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը Հայաստանի բուհերի բարձր կուրսերի ուսանողների համար խոշոր ընկերությունում ընտրված մասնագիտությամբ գործնական փորձ ստանալու հնարավորություն է:
Ամառային 2 ամիսների ընթացքում ուսանողներին հնարավորություն կընձեռվի աշխատել ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև սովորել «Հայաստանի Beeline Համալսարանում»: Ամառային ստաժավորման ավարտին լավագույնները կկարողանան շարունակել աշխատանքը «ԱրմենՏել»-ում` ճկուն գրաֆիկով, որը կարելի է համատեղել դասերի հետ: Հետագայում շրջանավարտների առջև բացվում է «ԱրմենՏել»-ում մշտական աշխատանքի ընդունվելու հեռանկար:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի բուհերի բարձր կուրսերի ուսանողները: «ԱրմենՏել»-ում ստաժավորում անցնել ցանկացողները պետք է մինչև հունիսի 1-ը լրացնեն համապատասխան դիմումը ընկերության www.beeline.am կայքում և ուղարկեն այն [email protected] հասցեին:
Հայաստանում «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրն իրականացվում է 2008 -ից։ Երեք տարիների ընթացքում ստաժավորում են անցել տասնյակ ուսանողներ, որոնց մեծ մասն այժմ հանդիսանում է «ԱրմենՏել» ընկերության աշխատակից: