Իսլանդական Գրիմսվոտն հրաբխի մոխրի ամպը չի անդրադարձել «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքի վրա, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Ոչ մի չվերթ չեղյալ չի հայտարարվել և չի հետաձգվել, մենք խնդիրներ չունենք»,-ասել է նա:
Իսլանդական Գրիմսվոտն հրաբխի ժայթքումը սկսվեց մայիսի 21-ին: Արդյունքում բազմաթիվ չվերթներ հետաձգվեցին Շոտլանդիայում ու Անգլիայի հյուսիսում:
Հրաբուխը մարեց մայիսի 23-ին: Միայն եվրոպական զբոսաշրջային ընկերությունների վնասը գնահատվում է 2,3 մլրդ դոլար:






