Համագործակցությունն իշխանության հետ կարող է բավականին մեծ ազդեցություն ունենալ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: «ՀԱԿ-ի` ներկայիս իշխանության հետ միասին ապագա իշխանություն դառնալու հեռանկարը կարող է նրա համար ծանր հետևանքներ ունենալ ժողովրդի տեսանկյունից»,- ընդգծել է նա: Նա նշել է Հայաստանում երրորդ քաղաքական ուժի ստեղծման անհրաժեշտությունը, ինչով այժմ զբաղված են «Ժառանգությունը», Տիգրան Կարապետյանն ու Արամ Կարապետյանը: Ընդ որում, Խաչատրյանի խոսքով, միանգամայն հավանական է, որ այդ երրորդ քաղաքական ուժը կփորձի զբաղեցնել քաղաքական դաշտի ռադիկալ հատվածը, որն այժմ ազատել է ՀԱԿ-ը:
ՀՀԿ-ից պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին հայտնել է, որ առայժմ վաղ է խոսել երկրում երրորդ ուժի ձևավորման մասին: Այս կապակցությամբ նա նշել է, որ պետք է սկզբում հասկանալ, թե ինչով է զբաղվելու երրորդ ուժը: Նա նաև զարմանք է հայտնել ՀԱԿ-ի հետ իշխանությունների հնարավոր երկխոսության նկատմամբ այլ քաղաքական ուժերի վերաբերմունքի առնչությամբ:






