AM
25 Մայիս 2011 - 06:25 AMT

Նախօրեին Երևան-Բեռլին չվերթն իրականացվել է ըստ չվացուցակի

Գրիմսվոտն հրաբխի արտանետումները դեռևս չեն խանգարում «Արմավիայի» ինքնաթիռների թռիչքներին, չվերթերը դեպի Եվրոպա և Ռուսաստան կատարվում են ըստ սահմանված ժամանակացույցի, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Մասնավորապես, ըստ նրա, Երևան-Բեռլին չվերթը բարեհաջող կատարվել է նախօրեին՝ մայիսի 24-ին: Այս պահի դրությամբ ընկերությունում քննարկում են չվերթերի կատարման հետ կապված իրավիճակը, ինչը պայմանավորված է նրանով, որ Գերմանիայի հյուսիսի օդանավակայանները փակ էին հրաբխի պատճառով:

Իսլանդացի հրաբխագետները նախկինում ևս հայտարարում էին, թե հրաբխի ժայթքումը հավանաբար մի քանի օր կամ շաբաթ կտևի և չի հանգեցնի համաեվրոպական ավիացոն կոլապսի: