AM
26 Մայիս 2011 - 13:36 AMT

Հայաստանի Կենտրոնական բանկը երեք նոր մասնաճյուղ է գրանցել

Հայաստանի Կենտրոնական բանկը իր նախագահ Արթուր Ջավադյանի մայիսի 18-ի որոշման համաձայն մայիսի 26-ին գրանցել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Աբովյան» նոր մասնաճյուղը, ինչպես նաև «Յունիբանկ» ՓԲԸ երկու նոր` «Տաշիր» և «Կինոնաիրի» մասնաճյուղերը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: