AM
27 Մայիս 2011 - 06:21 AMT

Արթուր Ջավադյանը հանդիպելու է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ախե Բակերի

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 27-29-ը մասնակցելու է Լիմասոլում (Կիպրոս) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Համաշխարհային բանկի առջև ծառացած խնդիրները», «Զարգացումները Եվրոպայում», «Կանաչ էներգիա և հարատև աճ», «Էլեկտրոնային կառավարում, բերալավված կարգավորում և վերջինիս ֆինանսական արդյունքները», «Ընթացիկ զարգացումները Հոլանդիայի ենթախմբի երկրներում», «Գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական կայունություն. հեռանկար, ռիսկեր և քաղաքականության խնդիրներ», «Ֆինանսական կայունության ուժեղացման ուղղությամբ» թեմայով հարցեր:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակերի, Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Գերոգիոս Պրովոպուլոսի հետ: Հոլանդիայի բանկի նախագահ Նուտ Վելլինկի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի և Բելգիայի ենթախմբերի միաձուլման հարցերը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: