AM
27 May 2011 - 07:27 AMT

Gmail-ը գործարկել է նոր՝ «Մարդիկ» կոչվող widget-ը

Gmail-ը գործարկել է նոր՝ «Մարդիկ» կոչվող widget-ը։ Այս մասին գրում է Gmail-ի պաշտոնական բլոգը։

«Մարդիկ» widget-ը կտեղակայվի Gmail-ի աջ մասում։ Widget-ի միջոցով կարելի է տեսնել ոչ միայն թե ով է օնլայն, այլև հավելյալ տեղեկություն տվյալ մարդու մասին։ Օրինակ՝ ընտանիքի անդամ է, գործընկեր, թե ընկեր։

Widget-ը ցույց է տալիս տվյալ մարդուց ստացված վերջին նամակները, Buzz գրառումները, կիսված (shared) փաստաթղթերը, օրացուցային իրադարձությունները։

Ինչպես նաև «Մարդիկ» widget-ի միջոցով կարելի է խմբային չաթ անել և իրադարձություն նշանակել։

«Մենք կարծում ենք, որ օգտակար կլինի միշտ տեսնել օնլայն ընկերոջ մասին համապատասխան տեղեկությունները։ «Մարդիկ» widget-ը երկու շաբաթվա ընթացքում կգործի բոլոր Gmail օգտագործողների մոտ»,-գրում է Gmail-ի պաշտոնական բլոգը։