Համաշխարհային բանկը և Հայաստանի կառավարությունը նախնական համաձայնության են հանգել մի շարք ծրագրերի շուրջ, որոնց ֆինանսավորումը երկու ֆինանսական տարիների ընթացքում կկազմի 200 մլն դոլար: Այդ մասին մայիսի 27-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է լրագրողներին ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Նրա խոսքերով, այդ ուղղությամբ վերջնական որոշումն ընդունվելու է առաջիկա ամիսներին, իսկ նախատեսված վարկային միջոցները տրամադրվելու են մինչև 2013-ի հուլիսը: Դրա հետ կապված նա հավելել է, որ ընթացիկ ֆինանսական տարում ՀԲ-ն կատարել է իր պարտավորությունները Հայաստանի կառավարության առաջ:






