AM
27 Մայիս 2011 - 12:14 AMT

Խոշոր հարկատուներն ապահովում են պետբյուջեի հարկային մուտքերի 60 տոկոսը

Հայաստանում ավելանում է բյուջետային մուտքերի խոշոր հարկ վճարողների տեսակարար կշիռը, մայիսի 27-ին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ըստ նրա, Հայաստանի տարածքում գործող 82 500 ընկերություններից 440-ը պետռեգիստրում հաշվառված են որպես խոշոր հարկ վճարողներ, նրանք ապահովում են պետբյուջեի հարկային մուտքերի 60 տոկոսը: «Դա շատ լավ ցուցանիշ է: Քանի որ, որքան շատ ենք մենք բարձրացնում հարկային հավաքագրումները խոշոր հարկատուների համար, այդքան շատ կթեթևացվի հարկային բեռը ՓՄՁ-ների համար»,-ասել է նա:

2011թ. չորս ամսում պետբյուջե է փոխանցվել շուրջ 240,4 մլրդ դրամ,որից 42 մլրդ դրամը կազմել են սոցվճարները, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 10,2 տոկոսով (22,3 մլրդ դրամ) և 34 տոկոս (4,4, մլրդ դրամ) համապատասխանաբար: