AM
30 Մայիս 2011 - 06:16 AMT

Հայաստանի և Իրանի միջև նոր ԷՀԳ շինարարությունը կսկսվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում

Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդումների երրորդ գծի շինարարությունը սկսվելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջուն Թեհրանում հայ գործընկեր Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման արդյունքներով:

Ինչպես հաղորդել է իրանցի նախարարը, 800-900 մեգավատտ հզորությամբ ԷՀԳ շինարարության նախագծի արժեքը գնահատվում է 110 մլն դոլար:

Թեհրանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև Արաքս գետի վրա ՀԷԿ-ի շինարարության հարցը: Ինչպես նշել է Նամջուն, ՀԷԿ-ի շինարարությամբ զբաղվելու է իրանական կոնսորցիումը, նախագծի արժեքը գնահատվում է 400-500 մլն դոլար, հաղորդում է Tehran Times-ը: