Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ինտերնետի նորացված սակագնային պլանները։ Հունիսի 1-ից Ինտերնետ Հիմա և MyFi սակագնային պլանների բաժանորդները 6000 դրամի ամսական վճարով կստանան 2 GB գերարագ ինտերնետ (+1GB), 9000-ի վճարով ՝ 6GB (+2GB), 11,000-ի՝ 11GB (+3GB), իսկ 20,000-ի վճարով ՝ 24GB (+4GB)։Orange-ը 50-ից 100%-ով ավելացրել է նաև ավելացրել է անսահմանափակ ինտերնետի արագությունը։ Հունիսի 1-ից 6000 դրամ սակագնային պլանների բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 128Կբ/վ արագության փոխարեն կստանան 256Կբ/վ, նախկին 256Կբ/վ-ի փոխարեն՝ 384 Կբ/վ։ Կրնկնապատկվել է նաև բեռնման արագությունը բոլոր սակագնային պլանների համար։
Այն բաժանորդները, որոնք օգտվում են Orange Ինտերնետից 12 ամիս և ավելի ավտոմատ կերպով կսկսեն ստանալ ամսական հավելյալ 1 GB գերարագ ինտերնետ։
«Կարծում ենք՝ հիմա ճիշտ պահն է մեր բաժանորդներին առաջարկել նոր և թարմացված սակագնային պլաններ։ Մենք ցանկանում ենք, որ մեր հին և նոր բաժանորդները կարողանան հնարավորինս վայելել շարժական ինտերնետի առավելությունները և զգան իրենց ավելի ազատ»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։
Բացի դրանից Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները գիշերային ժամերին՝ 2-ից մինչը առավոտյան 8-ը կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար՝ ուղարկելով իրենց մոդեմից NI բանալի բառը 111 համարին։






