eCSDX` NASDAQ OMX Tallinn էստոնական ֆոնդային բորսայի Դուստր ձեռնարկությունը , և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ Կառավարության և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի NASDAQ OMX-ը կտրամադրի ծրագրային ապահովումը և կմատուցի հարակից ծառայություններ` Հայաստանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը սպասարկելու նպատակով:
Ինչպես հաղորդում է NASDAQ OMX Արմենիայի մամլո ծառայությունը, այս նախագիծը կիրականացվի մինչ 2013թ.: Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների վարումը ըստ օրենքի պետք է իրականացվի կենտրոնացված կարգով, որի որոշման համար հիմք է ընդունվել Էստոնական փորձը, ուստի այդ համակարգը Հայաստանում ներդնելու նպատակով կնախագծվի և կմշակվի համապատասխան ծրագրային համակարգ:
«Էստոնիայում պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործում է մոտ 10 տարի և կենտրոնացված հաշիվների վարման համակագը իրեն լավ է արդարացրել: Հայաստանի պաշտոնյաները իրենց հերթին որոշում են կայացրել օգտագործել այս համակարգի NASDAQ OMX Tallinn-ի մշակման փորձից», – ասել է NASDAQ OMX Tallinn-ի Խորհրդի նախագահ Անդրուս Ալբերը:






