AM
1 Հունիս 2011 - 11:51 AMT

Գագիկ Մինասյանն իրական է համարում Հայաստանի բյուջեով նախատեսված գնաճի 5.5 տոկոս ցուցանիշին հասնելը

Հայաստանի ԱԺ մշտական ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը լիովին իրական է համարում Հայաստանի բյուջեով նախատեսված գնաճի 5.5 տոկոս ցուցանիշին հասնելը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում և հավելել, որ գնաճը «վերջին տարիների ընթացքում մեր գլխավոր մարտահրավերն է» և դեռևս գտնվում է շատ բարձր մակարդակում` 12-ամսյա կտրվածքով 9 տոկոս 2010-ի մայիսի համեմատ: «Մի կողմից մենք ունենք գնաճի բարձր մակարդակ` 9 տոկոս, բայց մեկ այլ կողմից մենք ապրիլին և մայիսին չունենք գնաճի ավելացում»,- ասել է նա:

Մինասյանը հույս է հայտնել, որ տարվա երկրորդ կեսին գյուղմթերքների հայտնվելուն պես կհաջողվի նվազեցնել գնաճը 12-ամյսա կտրվածքով և մեղմացնել տարվա առաջին կեսի գնաճային ճնշումները:

Պետբյուջեի համաձայն Հայաստանում 2011-ին ՀՆԱ աճը պայմանավորված է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):