«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառի վանական համալիրը (X դար), Աղջոց վանքը (XIII դար) և Կաքավաբերդ ամրոցը (IX դար), Հայ առաքելական եկեղեցում գրանցված չեն և գտնվում են արգելոցի տնօրինության ներքո, հետևաբար նրանք իրավունք ունեն գանձելու գումար այցելուներից: Արգելոցի մուտքն արժե 3500 դրամ:
Մայիսի 30-ին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառի վանական համալիրի (X դար), Աղջոց վանքի (XIII դար) և Կաքավաբերդ ամրոցի (IX դար) ուխտավորներից գումար գանձելու փաստի մասին:
Նախաձեռնության անդամները կոչ են անում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի սրբավայրերը հասարակության համար դառնան անվճար: