AM
12 May 2003 - 14:11 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ին տարածաշրջան կատարելիք այցը հետաձգվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հիվանդության պատճառով: ՐԻԱ «Նովոստի» գործակալությանը այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ միջնորդները հանդիպել են Փարիզում, որտեղ քննարկել են հակամարտության կարգավորման նոր առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ներկայացնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում: Առաջարկների մանրամասները դեռեւս անհայտ են: