ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հայտարարում է «ՎՏԲ-Մանկություն» ավանդատեսակի ակցիայի մասին:
Ակցիան գործում է 2011-ի հունիսի 1-ից 30-ը: Տվյալ ակցիայի շրջանակներում հաճախորդների համար կգործեն հետևյալ բարելավված պայմանները`
Ավանդն ընդունվում է 1-ից մինչև 15 տարի ժամկետով (նախկին 5 տարվա փոխարեն), ՀՀ դրամով ներդրվող ավանդի տարեկան տոկոսադրույքը 10.5% է (նախկին 9%-ի փոխարեն), ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, ներդրվող գումարի նվազագույն չափը կազմում է 30.000 ՀՀ դրամ կամ 100 Եվրո/ԱՄՆ դոլար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկովն ասել է. «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մենք հայտարարում ենք «ՎՏԲ-Մանկություն» ավանդատեսակի ակցիայի մասին: Մենք գիտենք, որ երեխաների լավ ապագայի ապահովման համար կուտակումների հարցը յուրաքանչյուր ընտանիքի համար հանդիսանում է կարևորագույն խնդիրներից մեկը: ՎՏԲ-Մանկությոուն ավանդատեսակի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում երեխաների համար գումար կուտակել, որը հետագայում կօգտագործվի հիմնականում բուհերում ուսման վճարի համար, և կատարել այն իրենց համար առավել հարմարավետ պայմաններում` ցանկացած ժամանակ և ցանկացած գումարի չափով 15 տարիների ընթացքում:»
Ավանդի ձևակերպման ժամանակ ավանդատուների երեխաները ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից կստանան հաճելի նվերներ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






