AM
3 Հունիս 2011 - 09:23 AMT

Հայաստանում 11 հազար ֆերմերային տնտեսություններ ստացել են 7.5 մլրդ դրամի սուբսիդավորված վարկեր

Այսօրվա դրությամբ 11 հազար ֆերմերային տնտեսություններին տրամադրվել է 7.5 մլրդ դրամի սուբսիդավորված վարկ:Այդ մասին Երևանում հունիսի 3-ին լրագրողներին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքերով, սուբսիդավորման գործընթացը շարունակվելու է, բայց քանի որ պահանջարկն առաջին հերթին կապված է գարնանային սեզոնի հետ, իսկ աշխատանքներն արդեն ավարտվելու են 10-15 օր անց, ապա վարկերի պահանջարկն այդքան մեծ չի լինելու:

Նախարարը հավելել է, որ այդ գործընթացի ակտիվությունը լինելու է աշնանը` կապված սեզոնային աշխատանքների հետ:

Վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մնացած շրջաններում` 6 տոկոսը: