Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Նախօրոր հայտարարվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կայցելի Հայաստան հունիսի 6-ին:
Ահմադինեժադի այցի ընթացքում պետք է քննարկվեին Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման հարցերը: Այցի ընթացքում նախատեսվում էր Իրանի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձնանց հետ:
Թեհրանում մայիսի 29-30-ը կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստը, որտեղ ամփոփվել են նախկին նիստի արդյունքները, որը կայացել է 2010-ի հունվարի 27-ին Երևանում, դիտարկվել են ապագայի պլանները և հեռանկարները:






