Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանի կարծիքով, հանրապետությունում արդյունավետ չեն պայքարում կրծողների դեմ, սակայն իրավիճակը կարող է փոխվել: Դրա հետ կապված նա հաղորդել է, որ Ագրարագյուղացիական միությունն արդեն ներկրել է և փորձարկում է նոր դեղամիջոց, որն ունի DUO-RAT կենսաբանական հիմքը, որն արտադրվում է Խորվաթիայում և Ֆրանսիայում: Այս միջոցը վանիլինի բույր ունի և չի վանում կրծողներին: 1 հա համար անհրաժեշտ է 1 կգ դեղամիջոց, որն արժի 5-7 դոլար:
Հ. Բերբերյանի մոտ մտավախություն է առաջացնում մորեխների հնարավոր ներխուժումը, որի մասին վկայում են FAO տվյալները, ինչպես նաև թունաքիմիկատների արժեքը, որոնց մեկ պարկը կարելի է ձեռք բերել 7100 դրամով խոստացված 6500-ի փոխարեն:






