Երեկ երեկոյան BarCamp Yerevan 2011-ի կազմակերպիչներն ամփոփեցին ՏՏ ոլորտի չկոնֆերանսը։ Այն տևեց 2 օր։ Այս տարի BarCamp-ը 3-րդ անգամ էր անցկացվում Հայաստանում։
Ինչպես տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին չկոնֆերանսի կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանը 2 օրերի ընթացքում ներկա էին մոտ 1000 մասնակից՝ ՏՏ ոլոտրի մասնագետներ, ուսանողներ, հետաքրքրվածներ, լրագրողներ և գիքեր, ինչպես կոչում են իրենք իրենց։
Սամվել Մարտիրոսյանը համոզված է, որ ամեն տարի մասնակիցների թիվն աճելու է և ավելի լավ չկոնֆերանս է լինելու։ Մեկ այլ կազմակերպչի` Գեղամ Վարդանյանի խոսքով BarCamp-ը վերածվում է լուրջ հանրային տարեկան իրադարձության։
Կազմակերպիչներից Երվանդ Աղաբաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ կարծում է հաջորդ տարի BarCamp Yerevan 2012-ի անցկացման վայրը պետք կլինի փոխել, քանի որ մասնակիցներն արդեն շատ են և տարածքը չի բավականացնի։ «Նախորդ տարիներից այս տարվա BarCamp-ը նրանով էր նրանով էր տարբերում, որ իսկապես շատ էին հետաքրիր ՏՏ ոլորտին առնչվող թեմաները»,-նշեց Երվանդ Աղաբաբյանը։
BarCamp Yerevan 2011-ի ընթացքում զրուցեցին, քննարկեցին, պատմեցին հետևյալ թեմաների մասին ներկայացումներ՝ ինչպես սկսել ստարտափ, վիրուսային գովազդներ, գեոլոկացիոն սոցիալական ցանցեր, ինչպես փրկել հուշարձանները համացանցի օգնությամբ, վաճառքի արվեստ, ինչպես է աշխատում W3C-ն, էլեկտրոնային գրքեր և գրադարաններ, բջջային ժուռնալիստիկա և այլ բազմաթիվ թեմաներ։
Հատուկ հյուրերից Օպերա Սոֆթվեր ընկերության ներկայացուցիչները խոսեցին ժամանակակից վեբ-ստանդարտների մասին, թե ինչպես բաց պլատֆորմների և գործիքների շնորհիվ կարելի է ստեղծել բարդ պարունակություն, բջջային ինտերնետն ըստ Opera mini-ի տվյալների։ BBC World news-ի հաղորդավար եւ լրագրող Փունեհ Ղոդուսին պատմեց, BBC-իի մասին որպես սոցիալական մեդիա, թե ինչպես է BBC social media-ն լուսաբանում իրադարձությունները՝ օգտագործելով տարբեր ականատեսների նկարներ, բջջայինով նկարված կարճ հոլովակներ և այլն։
Այս տարի BarCamp Yerevan-ին աջակցեցին «ԱրմենՏել» ըկերությունը, «Ինտերնյուս» մամուլի աջակցման ՀԿ-ն՝ USAID-ի ֆինանավորմամբ և «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը, Opera Software ընկերությունը և PanARMENIAN Media-ն։
BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp չկոնֆերանսը անցկացվում է 2009-ից։