Հունիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 900 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 376.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376.25 դրամ:
Միաժամանակ, հունիսի 6-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 376.51 դրամ` հունիսի 3-ի համեմատ կրճատվելով 0.07 կետով: Միևնույն ժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 551.17 դրամ` ավելանալով 5.58 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.05 կետով` կազմելով 13.55 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






