Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավամբ կարող է հպարտանալ իր բանակով: Այդ մասին երեկ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հանդես գալով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծմանը եւ Լեռնային Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրմանը նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ: «Մենք կարողացանք բանակ ստեղծել պատերազմի ընթացքում, ինքնապաշտպանության ջոկատները վերակազմավորելով զորամասերի ու ստորաբաժանումների եւ նոր մակարդակի բարձրացնելով կառավարման համակարգն ու կարգապահությունը», – նշել է նա: Այսօր մենք պատրաստ ենք լուծելու տարածաշրջանում մեր առջեւ դրված խնդիրները, ընդգծել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: