2011-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 18 245 կարատ ադամանդ 2010-ի նույն շրջանի 20 633 կարատի փոխարեն (11.6 տոկոս անկում): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
Բացի դրանից, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 105.8 կգ ոսկերչական արտադրանք 2010-ի 153.8 կգ փոխարեն: Միաժամանակ, այս արտադրության մեջ անկումը 2010-ի ցուցանիշի համեմատ կազմել է 31.2 տոկոս:






