AM
8 Հունիս 2011 - 10:34 AMT

WordPress-ը գործարկել է Facebook-ով կամ Twitter-ով մեկնաբանելու հնարավորություն

Յուրաքանչյուր WordPress.com բլոգերի ացելու այժմ արդեն կարող է մեկնաբանելու համար ընտրել իրենց Facebook կամ Twitter պլատֆորմը։ Այս մասին հայտնում է ReadWriteWeb-ը։

Սա իհարկե աշխատում է անոնիմ մեկնաբանելու կամ որպես WordPress օգտագործող մեկնաբանելու հնարավորության հետ։

Այս նոր հնարավորությունը թույլ է տալիս օգտագործողներին ավելի ճկուն ընտրել մեկնաբանելու տարբերակը։ Օրինակ եթե դուք մուտք եք գործել որպես WordPress կամ Facebook օգտագործող դուք կարող եք ընտրել և մեկնաբանությունը կատարել Twitter անունով։