AM
10 Հունիս 2011 - 08:49 AMT

Արցախում քննարկել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2011թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը և փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Ելույթներ են ունեցել նաև գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները:

Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչև 2011թ. հունիսի 15-ը հանրապետությանգյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձևավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ և առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: