«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ընկերությունը մեկնարկել է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքը:
Beeline Blade սմարթֆոնի արժեքն է 94.000 դրամ, այն կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Beeline Blade սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.2 տարբերակի հիման վրա: Հեռախոսը թողարկվել է 2010թ-ին: Այն ունի 3.2-միգապիքսել տեսախցիկ` տեսանկարահանման հնարավորությամբ: Աշխատում է GSM, 3G և HSDPA ցանցերում, չափերն են` 116×56.5×11.8մմ, քաշը` 130գր.:
Սմարտֆոնի Էկրանի չափը 3,5 դյույմ է AMOLED տեխնոլոգիայի հիման վրա` 480×800պիկսել: Կապի հնարավորության համակարգերն են` WAP, GPRS, EDGE, WiFi, Bluetooth, 3G, GPS: Հեռախոսը նաև հնարվորություն ունի ձևափոխել 3G-ինտերնետ ազդանշանը WiFi ազդանշանի, որից կարող են օգտվել այլ սարքեր:
Հեռախոսի ներքին հիշողությունն է 150Մբ, որը հնարավոր է Micro-SD հիշողության քարտերի միջոցով ավելացնել մինչև 32ԳԲ: Սմարթֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline Blade սմարթֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին` նոր արդիական և բազմաֆունկցիոնալ սմարտֆոնով: Համոզված եմ, որ նոր բջջային հեռախոսն, իր մատչելիության և հնարավորությունների շնորհիվ հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա: Մեր բաժանորդներն օգտագործելով նոր հեռախոսը կարող են լիովին վայելել կապի միասնական օպերատորի ծառայությունների որակը և զանզանությունը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: