AM
13 Հունիս 2011 - 09:21 AMT

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը շուրջ կես միլիարդ դրամ է վճարել ԱՊՊԱ պայմանագրերով

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը, դառնալով Հայաստանի ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը, առաջին դիրքերն է զբաղեցնում նաև քաղաքացիներին վճարվող ապահովագրական հատուցումների գծով:

Համաձայն Հայտերի կարգավորման կենտրոնի կողմից տրամադրված տվյալների՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործողության սկզբից ՃՏՊ-ներում տուժած քաղաքացիներին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն արդեն վճարել է ավելի քան 620 մլն դրամ:

Անցած 5 ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ շուրջօրյա կոնտակտ-կենտրոնը.

  • սպասարկել է 21200 զանգ`զանգերի միջին ամսական քանակը կազմել է 4240, ընդ որում այդ ցուցանիշը ցուցադրում է ստաբիլ աճ,
  • գրանցել է 5000 ապահովագրական պատահար, ընդ որում Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվը 2,6 անգամ գերազանցում է մարզերի համանման գումարային ցուցանիշը:
  • օրական տեղի ունեցող ՃՏՊ-ների առավելագույն միջին ցուցանիշն արձանագրվել է փետրվար ամսին (37), սակայն գարնանային ամիսների ընթացքում այդ ցուցանիշը նվազել է աննշան (32-ից մինչև 33), իսկ հունիսի առաջին կեսին գրանցվել է աճ (36):

Տարվա սկզբից միայն 3 գիշերային հերթափոխի ընթացքում (22:00-ից մինչև 06:00) չի ստացվել պատահարի մասին ոչ մի ահազանգ: Նշված բոլոր ամսաթվերը եղել են ձմռան ամիսներին:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ներկայացված ԱՊՊԱ-ի գծով հայտային դիմումների ընդհանուր քանակը կազմել է 3040, որոնցից

  • 2670 արդեն կարգավորված է
  • 351 գտնվում է դիտարկման փուլում
  • Մերժվել են ընդամենը 19-ը, ինչը ներկայացված հայտային դիմումների ընդհանուր քանակի 0,7 տոկոսից պակաս է:
  • Արձանագրվել է անձնական վնասներ պատճառելու 56, որոնցից 7-ը մահվան ելքով:

Մերժման հիմնական պատճառները հանդիսացել են՝ միևնույն սեփականատիրոջը պատկանող ավտոմեքենաների բախումը, միևնույն ընտանիքի անդամներին պատկանող ավտոմենքենաների բախումը, օբյեկտին բախումը (օրինակ՝ բախումը հողաթմբին), այսինքն՝ երրորդ անձի բացակայությունը:

Միջին վճարված հատուցումը կազմել է 200 հազար դրամ, գույքային վնասի գծով վճարված առավելագույն ապահովագրական հատուցման գումարը կազմել է 1,5 միլիոն դրամ: 58 դեպքերում հատուցումը գերազանցել է 1 միլիոն դրամը: