AM
13 June 2011 - 12:09 AMT

Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնության յուրաքանչյուր խաղ ընտրվում է 3 փուլով՝ անցնելով տեխնիկական ստուգում

Հունիսի 22-26-ը կայանալիք Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնության պաշտոնապես ընտրված մարզաձևերն են՝ FIFA 2011 և StarCraft 2, որոնց հաղթողները կմեկնեն Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Թե ինչպես են ընտրում խաղերը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց Հայաստանի Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը։

Ընտրությունը կատարվում է 3 փուլով։ Դրանք բոլորը սովորական խաղեր են, որոնք կարելի է ձեռք բերել ցանկացած CD խանութից։

Ըստ Էդգար Սահակյանի, կան հատուկ կայքեր, որտեղ հազարավոր խաղերի օգտին օնլայն քվեարկում են, թե որ խաղը կցանկանային տեսնել Կիբերսպորտի առաջնություններին։ 2-րդ փուլում հաշվի են առնվում խաղի տեխնիկական պարամետրերը. « Հնարավոր է, որ խաղը bug-եր (անճշտություն, սխալ) ունենա, այն խաղերը, որոնք պրոգրեսիվ չեն, դուրս են մնում ցուցակից։ Դե իսկ երրորդ փուլում նայում են խաղերի բալանսին։ Որ խաղի բոլոր կողմերի համար համապատասխան հավասարակշռություն լինի»,-նշեց Էդգար Սահակյանը և ավելացրեց, որ սովորաբար ընտրվում է 12-ից 16 խաղ։

Ընտրված պաշտոնական ցուցակից յուրաքանչյուր երկիր ընտրում է 2 խաղ։ Մենք նաև ավելացրել ենք 2 ոչ պաշտոնական խաղեր՝ Counter-Strike 1.6 -ը և WarCraft 3 Dota-ն, որոնց հաղթողները կստանան միայն տիտղոսներ։