Penny Lane Realty ընկերությունը, հղում կատարելով Եվրոպական հիփոթեքային ֆեդերացիային, հրապարակել է 60 երկրների վարկանիշն ըստ հիփոթեքային վարկի թանկության, որի մեջ մտել է նաև Հայաստանը` 15.9%:
Վարկանիշի համաձայն, ամենաէժան 20-ամյա հիփոթեքային վարկը Դանիայում է, որտեղ տարեկան տոկոսադրույքը կազմում է 1.36%: Վերջնական արդյունքում սպառողը ստիպված է լինում վերադարձնել վերցված գումարի 114%: Վարկանիշի առաջին տասնյակում եվրոպական երկրներն են: Հոլանդիայում, որը տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում, հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 4.36%:
Տարածաշրջանի երկրներից, բացի Հայաստանից, մտել է Թուրքիան (տարեկան տոկոսադրույքը` 6.8%), Ռուսաստանը (11.5%), Ուկրաինան (16.3%) և Ադրբեջանը (16.9%), սակայն ցուցակում ներառված չէ Վրաստանը:
Ինչպես հաղորդում է Business Գրուզիան, «Ջորջիան բիզնես քոնսալթինգի» փորձագետ Իրակլի Լեկվինաձեի հայտարարության համաձայն, Վրաստանում հիփոթեքային վարկի միջին չափը կազմում է 70 000 եվրո, բայց եթե վարկանիշի համաձայն վերցնենք 120 հազ. եվրո միջին ստանդարտ չափանիշը, կստանանք հետևյալ պատկերը. պարտադիր նախնական ներդրումը` 20%, միջին տարեկան տոկոսադրույքը` 15%: Ըստ այդ տվյալների, կարելի է ասել, որ Վրաստանում հիփոթեքային վարկն ավելի թանկ է, քան Թուրքիայում, բայց ավելի էժան, քան Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում և Ադրբեջանում:






